Իրանի ու ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

45

Իրանի ու ՌԴ արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը փոխանցում է իրանական պետական «IRNA» լրատվամիջոցը:

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերն, անդրադարձել Իրանի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, «3+3» ձևաչափին, ինչպես նաև Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Սիրիայի արտգործնախարարների 2-րդ հանդիպման անցկացմանը:

ԻԻՀ արտգործնախարարը զարմանք է հայտնել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարության առնչությամբ՝ ընդգծելով, որ Իրանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա լինել չեն կարող:

Միաժամանակ նա շեշտել է, որ Իրան-ՌԴ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն և չպետք է այնպիսի բան անել, որևը վնաս կհասցնի երկկողմ խորը հարաբերություններին:

Իր հերթին Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանն Իրանի տարածքային ամբողջականության հարցը կակսկածի տակ չի դնում, միշտ հարգել է այն ու շարունակելու է հարգել:

Պաշտոնյաները ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանման, հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել ռազմավարական համագործակցության փաստաթղթի պատրաստման ընթացիկ վիճակի շուրջ: