Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵՄ նոր պատժամիջոցներին

42

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ վաճառելու մեղադրանքով Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին:

«Ինչպես բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, Ուկրաինայի դեմ կիրառելու համար Իրանի կողմից ՌԴ-ին ԱԹՍ-ներ վաճառելու պնդումներնն անհիմն են»,- Քանանիի խոսքերը մեջբերում է ISNA-ն:

Նա հավելել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմելու պատասխան գործողությունների: