Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

57

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

«Էբրահիմ Ռայիսին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն ասել է, որ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։

Այս բանակցությունները պետք է ընթանան ազգերի շահերից ելնելով և հեռու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քաղաքական դավադրություններից ու կապանքներից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: