Մոսկվայում կկայանա Հայաստանի, Արդբեջանի և ՌԴ-ի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

48

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:

Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները: