ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

66

Լաչինի միջանցի վերաբացման ձախողումը կհանգեցնի անասելի հումանիտար ճգնաժամի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների միտումնավոր արշավը ծավալվում է մեր աչքի առաջ։ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։

Այս պահին, միջանցքի վերաբացման ձախողումը կհանգեցնի անիմանալի հումանիտար ճգնաժամի»,- գրել է Փալոնը: