Ադրբեջանը եւ Թուրքիան կհամագործակցեն թուրքական Kaan կործանիչի արտադրության հարցում

121

Ադրբեջանը եւ Թուրքիան կհամագործակցեն թուրքական Kaan կործանիչի արտադրության հարցում։ Այդ պայմանավորվածությունը պաշտոնապես կձեւակերպվի երկկողմ համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում ընթացող պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակներում, հաղորդում է TRT հեռուստաալիքը։

Նշվում է, որ թուրքական կործանիչի արտադրման նախագծին կարող է մասնակցել նաեւ Ուկրաինան:

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը Թուրքիայում արտադրվում է 2017 թվականից։ Նախատեսվում է, որ առաջին թռիչքը կիրականացվի այս տարի, իսկ 2028 թվականին կսկսվի դրա սերիական արտադրությունը: