Ադրբեջանում ձերբակալված գործիչ Իլհամ Ալիևը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

937

Մարտի 2-ին Ադրբեջանում ձերբակալվել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավարի ժ.պ.  Իլհամ Ալիևը։ Վերջինս մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Ալիևը կալանավորվել է փետրվարի 29-ին ազգային անվտանգության ծառայությունում, ուր վերջինս կանչվել էր հարցաքննության։

Նշենք, որ կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը նույնպես կալանավորված է։ Նա 2011թ դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը տապալելով՝ երկրում կրոնապետություն ստեղծել փորձելու մեղադրանքով։