Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազն Ալիևի գործողությունները ցեղասպանություն է որակել

62

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր թվիթերյան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին և նշել, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից հանդես կգա զեկույցով:

«Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանությու՞ն է իրականացնում: Նա կարող է»,- Twitter-ում գրել է Օկամպոն: