Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

2882


Թուրքական «NTV» հեռուստաընկերության կայքը  անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն։

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:

«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիս-արևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտինի տակ վերցված անձանց տեղավորել 5 աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,-ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարները։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Ն. Փաշինյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են սպասարկում մեկուսացված քաղաքացիներին: