Իրանական «Quds» լրատվականն Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ ճնշումների և Ալիևի կառավարության կրոնական քաղաքականության վերաբերյալ հարցազրույց է վերցրել իրանցի միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանից։
Խոսելով Ադրբեջանում 85 տոկոս շիա բնակչության վիճակի մասին՝ Մովահեդիանը նշել է, որ 2023թ․Ադրբեջանում առնվազն 1800 շիա հավատացյալ է ձերբակալվել, խոշտանգվել և բանտարկվել։ «Այդ անձինք ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով, այդ թվում՝ զինված գործողություններ, Իրանի օգտին լրտեսության, Իրանից թմրանյութերի ներկրման, ռեժիմի տապալման դեմ մեղադրանքով և այլն։ Ձերբակալվածների մեծ մասի համար դեռ դատավճիռներ չեն կայացվել»,-հավելել է նա։
Մեկնաբանելով ձերբակալությունների իրական պատճառները՝ Մովահեդիանը շեշտել է, որ այս բոլոր ձերբակալությունների ընդհանուր կետը այն, որ բոլոր ձերբակալվածները հակասիոնիստականներ են և կողմ չեն Իրանի նկատմամբ թշնամանքին:
Մովահեդիանը նշել է, որ հակաշիական, իրանաֆոբ և հակաիսլամական միջոցառումները Ադրբեջանում իրականացվում է Ադրբեջանի անկախությունից ի վեր։ Իրանցի փորձագետը շեշտել է, որ Ադրբեջանի կառավարությունը «Սիոնիստական ռեժիմի» հետ համագործակցությամբ իրականացնում Հեյդար Ալիևի մշակած ծրագիրը, որը ենթադրում է հակաիսլամիզի, հակաշիաականության և իրանաֆոբիայի քաղաքականություն։