Իրանի գլխավոր դատախազի տեղակալը մեկնել է Բաքու

49

Իրանի գլխավոր դատախազի տեղակալ Մեհդի Ամիրի Էսֆահանիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:

Այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, քննարկվել են երկու երկրների դատաիրավական համագործակցության հարցեր, մասնավորապես Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործի տարբեր ասպեկտները։

Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման և երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների համակողմանի ու մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը։