ԱՄՆ սենատորը կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի վրա

53

ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

«Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ճնշում գործադրենք նախագահ Իլհամ Ալիևի վրա… Նա պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- Twitter-ում գրառում է կատարել Հոլենը:

Սենատորն անընդունելի է համարել «Ադրբեջանում ժողովրդավար ակտիվիստների վրա հարձակումները»:

«Նա պետք է դադարեցնի հաշվեհարդարը քաղաքական այլախոհների նկատմամբ և ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ինչպես նաև դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- գրառման մեջ նշել է սենատոր Քրիս Վան Հոլենը: