Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

56

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն:

ccccc.png (174 KB)

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է:  Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:

lllll.png (342 KB)

Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանություն հանցագործությանը:

Օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը: