Մոսկվայում Իրանի դեսպանն ու ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

34

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Ինչպես փոխանցում է ISNA լրատվամիջոցը, հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։