Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. Արցախի ՊՆ

80

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ: