Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան

45


Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հաղորդագրությունը տարածում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվել է, որ հայկական կողմից կորուստներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։