Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով. ԱՄՆ կոնգրեսական

94

Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով։ Այս մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մագազիները։

«Ես սատարում եմ հայ ժողովրդին և համահեղինակել եմ մի նախագիծ, որը կոչ է անում վերջ դնել այդ շրջափակմանը և դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- նշել է կոնգրեսականը: