Կատարում ՀՀ դեսպանը հանդիպել է Կատարի ներքին գործերի պետնախարարի հետ

35

Օգոստոսի 30-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներքին գործերի պետնախարար շեյխ Աբդալազիզ բն Ֆայսալ բն Մուհամմադ Ալ Թանիի հետ։

Ինչպես տեղեկացնում է Կատարում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության հեռանկարներին։

Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության գլխավոր դատախազ, դոկտոր Աիսա բն Սաադ ալ-Ջուֆալի ալ-Նուայմիի հետ։ Կողմերն ընդգծել են երկու երկրների համանուն կառույցների միջև իրավապայմանագրային բազայի ստեղծման և ընդլայնման կարևորությունը։