18-02-2026 / 07:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի նախագահը պետք է աջակցի ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա միջազգային վերահսկողության ներքո բացել Լաչինի միջանցքը. ֆրանսիացի պատգամավոր

2023/08/30 18:04
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չպետք է գազային համաձայնագիր կնքեր Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն Գորիսում կայացած ասուլիսում:

Նա ավելացրել է, որ հենց այդ կերպ է աջակցություն ստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հետապնդում է Ղարաբաղի բնակչությանը և ընդհանրապես հայերին:

«Մեզ հետ ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շատ ճիշտ նկատեց, որ շրջափակումը վերածում է Լեռնային Ղարաբաղը բաց երկնքի տակ բանտի, իսկական համակենտրոնացման ճամբարի: Ֆրանսիայի և Եվրոպայի համար պատվի խնդիր է դրան պատասխանելը», – ասել է Ռետայոն։

Նա նշել է, որ Ղարաբաղի 120 հազար բնակիչների, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար իրավիճակը լիովին համապատասխանում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածին (որևէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար):

«Քաղաքական ճնշումն Ադրբեջանի վրա ոչ մի բանի չի հանգեցնի, ուստի»,- ավելացրել է Ռետայոն,- «մնում է կրկնել Անն Իդալգոյի պահանջը. Ֆրանսիայի նախագահը պետք է աջակցի ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա միջազգային վերահսկողության ներքո բացել Լաչինի միջանցքը հումանիտար տեղաշարժի համար»:

Հիշեցնենք, որ Ռետայոն, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքների ու շրջանների ղեկավարներ Հայաստան են ժամանել 10 բեռնատարից բաղկացած մարդասիրական ավտոշարասյունն ուղեկցելու համար:

Ղարաբաղի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությունը ներառում է երկարատև պահպանման մանկական սնունդ (այդ թվում՝ մայրական կաթի փոխարինիչներ), ինչպես նաև գեներատորներ և արևային վահանակներ:

Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են Ստրասբուրգի և Մարսելի քաղաքապետներ Ժաննա Բարսեղյանը և Բենուա Պայանը, Լիոնի և այլ քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում հանրապետականների խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն և Օ դը Ֆրանս շրջանի վարչական խորհրդի ղեկավար Քսավիե Բերտրանը:

Նախորդ Լուրը

Արցախն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից. Արցախի նախագահը` Փարիզի քաղաքապետին

Հաջորդ Lուրը

Կատարում ՀՀ դեսպանը հանդիպել է Կատարի ներքին գործերի պետնախարարի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

17/02/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնյա․ «Բոլոր փաստաթղթերում որպես վերջնակետ երկիր կարող է գրվել Հայաստանը»

17/02/2026
Ադրբեջան

Ադրբեջանը հունվարին Հայաստան է արտահանել 2․4 մլն դոլարի արտադրանք

17/02/2026
Հաջորդ Lուրը

Կատարում ՀՀ դեսպանը հանդիպել է Կատարի ներքին գործերի պետնախարարի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ոսկու գինը նվազել է 2.2%-ով

17/02/2026

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

17/02/2026

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

17/02/2026

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

17/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)