Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի

63

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 

2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Լենցովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի ապրիլին։