Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Արցախի. (տեսանյութ)

33

Լիբանանի ՀՅԴ կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի աջակցություն Արցախի:

Ինչպես տեղեկացնում է կուսակցությունը Facebook-յան էջում, ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներ են շպրտել Ադրբեջանի դեսպանատան շենքի ուղղությամբ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Ալիևը պատերազմական հանցագործ է»,«Բացե՛ք կյանքի ճանապարհը» և այլ գրություններով: Նրանք նաև վանկարկել են «Ալիևն ահաբեկիչ է», «Արցախն Հայաստան է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը՝ փակելով բեռնատարի ճանապարհը և թույլ չտալով, որ այն շարունակի առաջ գնալ: