Հայ-ամերիկյան զորավարժություններն անհանգստություն են առաջացնում. Պեսկով

42

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս։

«Զորավարժություններն, իհարկե, այսպես ասենք, անհանգստություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում:

Հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ​Պեսկովի խոսքերը մեջբերել է Ռիա Նովոստին։