Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

16

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին ժամը 22:30-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։