ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը

45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդումներով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դիմել դեէսկալացիայի և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ գլխավոր քարտուղարը կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց բովանդակալից մարդասիրական հասանելիությունը։