Սարսափած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ. ԱՄՆ կոնգրեսական

59

Ես սարսափած և ապշած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ Այս մասին X-ի հարթակում գրել է ԱՄՆ կոնգրեսական Հեյլի Սթիվենսը:

«Դա տեղի է ունենում Լաչինի միջանցքն ամիսներ շարունակ շրջափակելուց հետո՝ սահմանափակելով առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի հասանելիությունը:

Ես կանգնած եմ Հարավարևելյան Միչիգանի հայ համայնքի կողքին»,- գրել է կոնգրեսականը: