Նիդերլանդները կոչ է անում արդար վերաբերմունք ցուցաբերել Արցախի հայերի նկատմամբ

76

«Նիդերլանդները միանում է Եվրամիությանը՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և դրա հետևանքով մարդկային կորուստները»,- X-ի իր էջում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը՝ տեղեկացնելով, որ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովի հետ:

«Կոչ ենք անում արդար վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ ԵՄ մյուս անդամների հետ Բաքվին կոչ ենք անում անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- գրել է Նիդերլանդների արտգործնախարարը: