Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հաղորդում է «Արմենպրեսը»:
ՌԴ ՆԳ նախարարը Երևանում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին։
Վլադիմիր Կոլոկոլցևի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի քանի այլ միջոցառումներ: