ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ

145

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: