Կոնգրեսականը ևս մեկ բանաձև է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող օգնության դադարեցման համար

62

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նոր բանաձև է ներկայացրել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը դադարեցնելու պահանջով:

«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և տեղի ունեցող էթնիկ զտման պայմաններում ես ևս մեկ բանաձև եմ ներկայացնում, որը, հուսով եմ, կհանգեցնի ԱՄՆ օգնության դադարեցմանը Բաքվին»,- գրել է Ադամ Շիֆը՝ X-ի իր միկրոբլոգում:

«Անկախ նրանից, թե ինչ են ասում մեր դիվանագետները, եթե այդ վարչակարգին շարունակվի գումար տրամադրվել, կշարունակվեն նաև նրա կողմից բռնությունները»,- շարունակել է կոնգրեսականը: