Լիբանանահայերն Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են արել. կա 20 վիրավոր (լուսանկար)

63

Լիբանանահայերը բողոքի ակցիա են կազմակերպել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայ բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների և ցեղասպանության համար: Տեղեկությունը փոխանցում է լիբանանյան պետական լրատվամիջոցը՝ հավելելով, որ տուժել է 20 ցուցարար:

Հազարավոր ցուցարարները վանկարկել են կարգախոսներ և պահել պաստառներ, որոնցով դատապարտել են Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի նկատմաամբ: Նրան այրել են Ադրբեջանի դրոշը:

Լրատվամիջոցը հաղորդել է, որ հրմշտոց է առաջացել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որի հետևանքով անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ: Արդյունքում վիրավորվել է 20 ցուցարար: