Մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարության մասին

94

Մենք դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը:

«Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»,- հավելել է խոսնակը: