Արցախից մարդկանց հոսքը հիմնականում դադարել է. Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100  հազար  520 անձ

92

Լեռնային Ղարաբաղից Հայաստան հոկտեմբերի 2-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 100  հազար  520 անձ: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը  «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում: 

«Նախորդ օրվանից ցուցանիշը գրեթե չի փոխվել և սա նշանակում է, որ մարդկանց հոսքը հիմնականում դադարել  է և Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության որոշ զանգված։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց»,-ասել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 89 հազար 107 անձ։