Իրանը զորավարժությունների ընթացքում նոր տեսակի ԱԹՍ է ներկայացրել

72

Իրանում անցկացվող զինված ուժերի զորավարժությունների ընթացքում ցուցադրվել է «Քյաման-19» տեսակի ԱԹՍ-ն: Տեղեկությունը փոխանցում է IRNA լրատվամիջոցը:

IRNA-ն, վկայակոչելով զորավարժության խոսնակին, գրել է, որ վարժանքները խաղաղության ու բարեկամության ուղերձ են պարունակում: