Իրանը պատրաստ է դիտորդ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. Իրանի ԶՈւ ԳՇ պետ

94

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Իրանում, հանդիպել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի հետ:

Ինչպես հաղորդում է Mehr News-ը, ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Կովկասի վերջին զարգացումների վերաբերյալ:

Լրատվամիջոցի փոխանցմամաբ՝ հանդիպման ընթացքում Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիտորդ ուղարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահման:

«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- ավելացրել է Իրանի ԶՈւ ԳՇ պետը:

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ տարածաշրջանում լարվածության շարունակումը Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների օգտին չէ՝ կոչ անելով ջանքերը կենտրոնացնել հակասությունների ու լարվածության վերացման վրա: Բաղերին հավելել է, որ այս համատեքստում Իրանը պատրաստ է աջակցել լարվածության վերացմանը: