Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի կողմից ինքնաթիռից հրապարակած Արարատ լեռան լուսանկարին:
Հրապարակումը՝ ստորև.
«Տիկի՛ն նախարար, այդ լուսանկարում Արարատ լեռը (խմբ.՝ գրառման մեջ նշել է Աղրը լեռ) գտնվում է Թուրքիայի սահմաններում և, հետևաբար, Թուրքիայի անբաժանելի մասն է: Ուստի ես վախենում եմ, որ դուք կա՛մ լուրջորեն շփոթված եք ձեր այցի նպատակակետի վերաբերյալ, կա՛մ ցավալիորեն աշխարհագրության առնվազն հիմնական մակարդակի կրթության կարիք ունեք»,- գրել է Սերդար Քըլըչը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Երևան: X-ի իր օգտահաշվում գրառում էր կատարել՝ հրապարակելով Արարատ լեռան լուսանկարը: Հրապարակմանը կից նա գրել էր.
«Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադարձա Հայաստան:
Բարեկամություն, աջակցություն և հանդուրժողականություն»: