Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

138

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ինչպես հաղորդում է ISNA լրատվամիջոցը, պաշտոնյաները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Լրատվամիջոցն այլ մանրամասներ չի հաղորդել: