Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի նկատմամբ կիրառվելու է լիակատար շրջափակում:
«Լիակատար շրջափակում ենք կիրառում Գազայի նկատմամբ: Չի լինի ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սնունդ, ո՛չ ջուր, ո՛չ վառելիք: Ամեն ինչ կասեցվում է:
Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանորեն»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: