Իսրայելը Գազայում սպիտակ ֆոսֆոր է օգտագործում. (տեսանյութ)

87

Իսրայելը Գազայի հատվածում օգտագործում է միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր: Այս մասին ահազանգում է «Euro-Med Human Rights Monitor»-ի տնօրեն Մահա Հուսաինին՝  X–ում հրապարակելով տեսանյութը:

«Այս զինամթերքը անխտիր հրկիզող զենք է, որը բռնկվում է թթվածնի հետ շփման ժամանակ: 

Փակ տարածքներում թունավոր գոլորշիները կարող են առաջացնել շնչահեղձություն և մշտական վնաս շնչառությանը»,- գրել է նա X-ում: