Բլինքենը կհանդիպի Պաղեստինի նախագահի հետ

79

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Հորդանան, որտեղ կհանդիպի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Նշենք, որ երեկ Բլինքենը Իսրայել էր ժամանել՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունն Իսրայելին:

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաև Կատար, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս։