Եգիպտոսը Գազայի սահմանին անվտանգության ուժեր է տեղակայել. AP

45

Եգիպտոսը ուժեղացրել է անվտանգությունը Գազայի հատվածի հետ սահմանների երկայնքով՝ տեղակայելով անվտանգության հազարավոր ուժեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում:

Պաշտոնյան հավելել է, որ Եգիպտոսը ձեռնարկել է «աննախադեպ միջոցներ»՝ կանխելու Գազայի հետ իր սահմանների խախտումը, իսկ Իսրայելի հնարավոր ցամաքային ներխուժումը այդ տարածք «կոպիտ սխալ» կլինի։

Պաշտոնյան հավելել է, որ Եգիպտոսն առաջարկել է Գազայի ներսում ստեղծել «անվտանգ գոտիներ» և թույլատրել օգնություն մատակարարել Ռաֆահի անցակետով: Նրա խոսքով՝ առաջարկը թեև ստացել է արևմտյան որոշ պաշտոնյաների աջակցությունը, սակայն Իսրայելը դեռևս չի արձագանքել: