Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Արցախ

72

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալու հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։ Այս մասին հաղորդագրությում է տարածել Եվրոպայի խորհուրդը:

Նշվել է, որ հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտին կհրապարակվի համապատասխան հայտարարություն։