Իրանը կարող է բանակցությունների սեփական հարթակն առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին. իրանցի փորձագետ

113

Իրանը կարող է բանակցությունների սեփական հարթակն առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին: Նման տեսակետ է հայտնել իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը՝ Irdiplomacy-ում հրապարակված հոդվածում:

Հեղինակը պնդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային առկա հարթակները ձախողվել են, և Իրանը կարող է սեփական հարթակն առաջարկել:

Նրա գնահատմամբ՝ «Պաղեստինում դիմադրության շարժման ուժի ցուցադրումը շատերին ապացուցեց, որ Իրանը չի հանդուրժելու հայ-իրանական սահմանի վերացումը, և այս հարցում ցանկացած արկածախնդրության դեպքում դիմելու է ուժի կիրառմանը»:

Ըստ Մովահեդիանի՝ Իրանում հնարավոր բանակցությունների օրակարգում պետք է լինեն փոխադարձաբար միջազգային սահմանների հարգումը, ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈւ դուրսբերումը, Բաքվի կողմից Սյունիքը չօկուպացնելու գրավոր երաշխիքի տրամադրումը, անկլավներից հրաժարվելը, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, «սիոնիստների», ինչպես նաև «վահաբիների» ներկայության բացառումը: