Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ՝ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարել Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ X-ի իր օգտահաշվում գրառում կատարելով: