Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Թուրքիայից

58

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան նախազգուշացում է հրապարակել այն իսրայելցիների համար, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում՝ կոչ անելով նրանց անհապաղ լքել երկիրը։

Թուրքիայում ճանապարհորդությունների նախազգուշացման մակարդակը հասել է 4-րդ՝ հնարավոր ամենաբարձր մակարդակի։ Ընդ որում՝ նախազգուշացումը վերաբերում է երկրի բոլոր շրջաններին։

Իսկ այն իսրայելցիներին, ովքեր դեռ չեն լքել Թուրքիան, զգուշացրել են հնարավորինս նվազեցնել հանրային վայրերում հավաքվելը, թաքցնել իսրայելական և հրեական խորհրդանիշները, ինչպես նաև խուսափել հրեական կամ իսրայելական պատկանելություն ունեցող վայրեր գնալուց։

Խորհուրդ է տրվել նաև խուսափել արաբական երկրներ և Իրանին շրջապատող երկրներ այցելելուց (նշվեն են Հորդանանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ադրբեջանը):