Թուրքիայի ՊՆ ղեկավարն ու Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները

92

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յ․ Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մ․ Բաղերիի հետ։

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների գլխավորությամբ՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական և անվտանգային հարցերը։