ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը Իրանից ստացել է «3+3» ֆորմատով նախարարների մակարդակով հանդիպման առաջարկ և այժմ քննարկում է Թեհրանում նման հանդիպման մասնակցության հարցերը։
Ըստ Կոստանյանի՝ բանակցային ձևաչափերի մշտական փոփոխությունը հայկական կողմի մոտ կասկածներ է հարուցում՝ արդյոք Բաքուն իրապես ցանկանում է հասնել տարածաշրջանային խաղաղության, թե ոչ։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն ՀՀ կառավարության, այլև միջազգային հանրության՝ մասնավորապես ՄԱԿ ԱԽ պարտականությունների մեջ է մտնում, ինչի ուղղությամբ ՀՀ-ն աշխատանքներ է իրականացնում։
«ԼՂ հայերը իրենց տները լքել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և էթնիկ զտումների արդյունքում, ուստի նրանց վերադարձի համար պետք են իրավունքների և անվտանգության պաշտպանության հստակ երաշխիքներ»,- հավելել է նար:
Կոստանյանը նաև հայտնել է, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի առաջարկների հերթական փաթեթը, որը հայկական կողմը քննարկում է։