Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի

78

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: 

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: