«Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա». ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ է բացել

43

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ «այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության»։

Եղեգնաձորում նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ Ռիտերը հույս է հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։

Նրա խոսքով՝ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան, իսկ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Դիտարկմանը, թե առաքելությունը զեկույցներն ուղիղ Բրյուսել է ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանել է․ «Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։