Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփում, որն օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը»։