Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Գազայում և Լիբանանում. Amnesty International

62

«Amnesty International» կազմակերպությունը հաստատել է, որ Իսրայելի զինված ուժերը սպիտակ ֆոսֆոր են կիրառել և՛ Գազայի հատվածում, և՛ Լիբանանում: Այս մասին հայտնել է կազմակերպության ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան՝ բրիտանական «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ռովերայի խոսքով՝ «Amnesty International»-ը տեսագրություններ ունի, որտեղ երևում է, որ սպիտակ ֆոսֆոր է օգտագործվում Գազայում և Լիբանանում: Նա վկայակոչել է նաև Լիբանանի բժիշկների ցուցմունքները:

«Միջազգային իրավունքը, անկասկած, չի պահպանվում այս հակամարտության կողմերից ոչ մեկի կողմից», — ավելացրել է պաշտոնյան՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել բոլոր խախտումների վերաբերյալ: